Իրանը հաստատել է, որ եւս մեկ հանդիպում կանցկացնի միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ ապիրիլի 5-6-ին: Այդ մասին հայտնել է Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին:

«Պայմանավորվել ենք փորձագետների հաջորդ հանդիպումն անցկացնել մարտին, Ստամբուլում, որին կհետեւի Իրանի եւ «հին գումարած մեկի» հանդիպումը Ալմաթիում, ապրիլի 5-6-ին»,- ասել է Ջալիլին մամուլի ասուլիսում:

Նա հաստատել է, որ Իրանը շարունակելու է աշխատել իր ատոմային ծրագրի վրա, եւ նշել է,թ ե Ֆորդու ատոմային օբյեկտը, որ հարուցել է Արեւմուտքի անհանգստությունը, գտնվում է ամբողջությամբ ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո, եւ այն փակելու պատճառներ չկան: «Որպես ատոմային զենքի չտարածման պայմանագրի մասնակից Իրանը շարունակելու է իր ատոմային ծրագիրը, այն խաղաղ է լինելու: Մեր ծրագրերը չեն փոփոխվի»,- նշել է Ջալիլին:

Նրա խոսքով, փորձագետները մարտի 17-18-ին Ստամբուլում քննարկելու են Իրանի վրայից պատժամիջոցները հանելու հարցը: