Չելյաբինսկի մարզի բնակիչները կարող են պարծենալ ոչ միայն երկնաքարի բեկորներով, այլեւ նրանով, որ հայտնաբերել են աշխարհի ամենաառեղծվածային եւ սարսափելի  արարածին` չուպակաբրային: Վերին Ուֆալեյայի բնակիչները գերեզմանում գտել են ատամնավոր կենդանիների միանգամից  երկու տարօրինակ դիակ:

Գերեզմանափորները որոշել են, որ դրանք չուպակաբրայի ձագեր են: Տղամարդկանցից մեկը գտածոն տուն է տարել, նա դիակները պահում է իր տան բակում եւ ցույց տալիս ծանոթներին: Հետաքրքիր է, որ դեռ ոչ ոք չուպակաբրայից բացի այլ վարկած չի նշել, գրում է հրատարակչությունը:

 «Նովի ռեգիոնի» թղթակիցները գազանիկների լուսանկարներն ուղարկել են կենսաբաններին, սակայն պատասխան դեռ չեն ստացել: 

Մինչդեռ չուպակաբրայի մասին լուրերն ավելանում են: Սոսնովսկի շրջանի բնակիչները պնդում են, որ մի քանի շաբաթ առաջ գիշերը սատկել է 20 ճագար.  ինչ-որ մեկը խմել է նրանց արյունը:

Politsib.ru-ն գրում է, որ 2010թ. աշնանը Ալթայի երկրամասի Անույսկ գյուղում տարօրինակ արարածը նույպես ոչնչացնում էր ճագարներին: Տեղի բնակիչները վճռել էին, որ դա չուպակաբրա  է եղել: