Շատերը կարծում են, որ զկրտոցի նոպաները կարող է դադարեցնել վախը. երբ մարդուն վախեցնում են կտրուկ ձայնով: Լինում է, որ օգնում է սառույց կուլ տալը: Սրանք ամենատարածված խորհուրդներն են, սակայն ոչ բոլոր դեպքերում են օգնում:

Մեծ մասամբ սովորական զկրտոցը նյարդային ջղաձգման դրսեւորում է:  Այս չվերահսկվող սպազմն առաջանում է ստոծանիի  նյարդի ազդեցությամբ: Զկրտոեց կարող է առաջանալ նաեւ այն դեպքւոմ, երբ մարդն արագ-արագ ինչ-որ բան է ուտում կամ խմում: Պատճառը ստամոքսի թթվայնությունն է, որը վերահսկում է  ստոծանին: Սակայն առանձին դեպքերում  զկրտոցը վարակի, ուղեղի վնասվածքի եւ անգամ ուռուցքի առկայության նշան է:

Բոլոր այս դեպքերի համար գիտականները բուժման մեկ միջոց են գտել` սերը:  Հենց սիրելի մարդու գրակախառնությունը կարող է օգնել ազատվել տհաճությունից: Մասնագետները դրա համար շատ պարզ բացատրություն ունեն. գրկախառնվելու դեպքում ստոծանիի  նյարդերը ձգվում են, եւ մարդը դադարում է  զկրտալ, հաղորդում է  «Утро.Ру»-ն: