Samsung Electronics-ը  հերթական կարեւոր խորհրդանշական հաղթանակն է տարել Apple-ի նկատմամբ` սմարթֆոնների շուկայում առաջատարի դիրքերի պայքարում:  Բարսելոնում աշխարհի ամենահեղինակավոր տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկում` Mobile World Congress -ում(MWC)  հարավկորեական ընկերությունը ճանաչվել է 2013 թ. լավագույն  սմարթֆոն արտադրողը, հաղորդում է  Forbes-ը:

Տիտղոսը նվաճել է Samsung Galaxy S III-ը: Նույն անվանակարգում նրա հետ մրցակցվում էին iPhone 5-ը, HTC Droid DNA-ն, Nokia Lumia 920-ն եւ Samsung - Galaxy Note II-ը:

MWC-2012 –ի շրջանակում հարավկորեացիներն արդեն ետեւում էին թողել Apple-ի արտադրանքը. փորձագետները լավագույն սմարթֆոն էին համարել  Galaxy S2-ը, ոչ թե iPhone 4S-ը: