«Alcatel»-ը  հայտարարել է միջին մակարդակի երկու սմարթֆոններ`Alcatel One Touch Snap-ն ու One Touch Snap LTE-ը:  Չնայած  նման անվանումներին` հեռախոսները տարբեր բնութագրիչներ ունեն:

«Alcatel One Touch Snap»-ը չորսմիջուկային 1,2 ԳՀց պրոցեսոր, 4,5" qHD դիսփլեյ` Dragontrail Glass  պաշտպանությամբ,  1 Գբ օպերատիվ հիշողությամբ, տվյալների պահպանման 4 Գբ հիշողությամբ: Օպերատիվ համակարգի համար օգատգործվում է  4.2 Jelly Bean տարբերակի Android  համակարգ: Շուկայում կլինի ընդամենը երեք գույն` երկնագույն, արծաթագույն եւ սպիտակ, հաղորդում է  «mobiltelefon.ru»-ն:

Նրա անվանակից «Snap LTE» ունի 4,6" տրամագծով էկրան, երկմիջուկային 1,4 ԳՀց  պրոցեսոր` Qualcomm-ից, 4.1 տարբերակի անդրոիդ համակարգ: Վաճառքի կհանվի չորս գույնի սմարթֆոն`սեւ, սպիտակ, երկնագույն եւ մետաղական կարմիր: