Փետրվարի 26-28-ը տեղի կունենա «Տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների առաջատարների հանդիպում» համաժողովը: Ինչպես NEWS.am- Ինովացիային տեղեկացրին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից» համաժողովը այս անգամ ընդլայնել է շրջանակները։ Հանդիպման ընթացքում համաշխարհային եւ տարածաշրջանային ավելի քան 100 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներն անդրադառնալու են ոչ միայն ՏՀՏ ոլորտում եղած խնդիրներին, այլեւ ՏՀՏ հնարավոր կիրառությանը տնտեսության այլ ոլորտներում:
ՏՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով, ֆորումը բիզնեսի արդյունավետությունը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով լուծելու ցանկություն ունեցող ընկերությունների համար է։ Քննարկման օրակարգում ընդգրկված են ՏՀՏ կիրառումը ֆինանսաբանկային, զբոսաշրջության, առեւտրի եւ պահեստավորման ոլորտներում հարցերը, որոնք ավելի արդիական են դարձել ճգնաժամի արդյունքում։




























