Որոշ բակտերիոֆագ վիրուսներ պարունակում են հատուկ սպիտակուցներ եւ դրանց հետ կապված գեներ, որոնք աշխատում են որպես յուրօրինակ իմունային համակարգ, որը ճնշում է զոհերի բջիջների պաշտպանական մեխանիզմները:
«Միկրոբների մոտ կեսն ունի ներկառուցված իմունային համակարգ` նախատեսված պաշտպանության համար: Մեր դեպքում վարակը կարող էր «գողանալ» այդ համակարգը, թեեւ դրա ծագումը հանելուկ է մնում»,- ասել է Քիմբերլի Սիդը` Բոսթոնի Թաֆթսի համալսարանից:
Սիդն ու նրա գործընկերները եկել են նման եզրակացության` վերլուծելով որոշ բակտերիոֆագների գենոմները, որոնք ստացվել էին Բանգլադեշի` խոլերայից (Vibrio cholerae) տառապող բնակիչներից: Համեմատելով ԴՆԹ վիրուսները, Nature հանդեսում հրապարակված հոդվածի հեղինակները զարմանքով հայտնաբերել են, որ գենոմը պարունակում է CRISPR/Cas հատված, որ նախկինում հանդիպում էր միայն բակտերիաների մեջ:
Հետազոտողները կարծում են, թե վիրուսները սկսել են պաշտպանվել խոլերայի վիբրիոնների իմունիտետից` «գողանալով» ԴՆԹ-ի տվյալ սեգմենտը ուրիշներից տարբեր բացիլներով գեների հետ փոխանակության արդյունքում:




























