Չինաստանի իշխանություններն ինտերներտում արգելափակել են բլոգների 30 հազար օգտատերերի հաշիվներ եւ 225 կայքեր: Այս մասին հայտնել է ՉԺՀ ինտերնետ-տեղեկատվության պետական կենտրոնը:
Կենտրոնում հայտնել են, որ վերահսկող մարմինները ավելի քան 70 հազար բողոք են ստացել 450 կայքերի վերաբերյալ:
Արգելափակման պատճառների շարքում նշվում է պոռնոգրաֆիայի տարածումը եւ սեռական բնույթի ծառայությունների առաջարկները, սակայն ըստ լրատվամիջոցների, փակվել են նաեւ շատ խաղային կայքեր եւ տեսահոսթինգներ, որոնք բազամատեսակ տեղեկատվություն են տեղադրում:
Չինաստանում ինտերնետը հայտնվել է 1994 թվականին, իսկ 1998-ից երկրի իշխանությունները «Ոսկե վահան» անունը կրող նախագծի միջոցով վերահսկում են չինացիների մուտքը համացանց: Իշխանությունները ֆիլտրում են ինտերնետի անցանկալի կայքերը, նախքան դրանք կհասնեն երկրի բնակչությանը, հաղորդում է Lenta.ru-ն:
Չինաստանում արգելված է ինչպես պոռնոգրաֆիայի տարածումը, այնպես էլ «ազգը պառակտող» եւ «պետական հաստատություններին զրպարտող» կայքերը:
Մասնավորաչես, Չինաստանում արգելված են այնպիսի հայտնի ինտերնետ ռեսուրսներ, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը եւ արեւմտյան լրատվամիջոցների կայքերը:




























