«Լոկատոր» ընկերությունը Երեւանում մարտի 1-ին մեկնարկող CTS 2013 Զբոսաշրջության 12-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացրել է ‹‹Երեւան 3D›› նախագիծը: 

«Երեւան 3D›› նախագիծն իրականացվում է 2012 թվականից: Նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքների եւ նրա հարակից շրջանների եռաչափ մոդելավորումը Google Earth համակարգում: Այս նախագիծն ուղղված է ազգային PR-ին եւ կարող է Հայաստան բերել բազմաթիվ ընկերությունների ու զարգացնել զբոսաշրջությունը:

Նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը NEWS.am-ին ասաց, որ ‹‹Երեւան 3D›› նախագիծը թույլ կտա պատկերավոր ներկայացնել եկեղեցիները, հուշակոթողները, ճարտարապետական գլուխգործոցները, այլ տեսարժան վայրեր, ինչպես նաեւ հանգստյան տներ, հյուրանոցներ, ակումբներ: Այս բոլորը հնարավոր կլինի տեսնել եռաչափ պատկերների միջոցով վիրտուալ եռաչափ մոլորակի վրա: