Երբեմն օգտակար է անտեսել մարդուն, եթե նա իրեն անվայել է պահում, գրում է NBC-ն: Հոգեբանների խոսքով` երբ զրուցակիցն սկսում է իրեն ոչ ադեկվատ պահել, իմաստ ունի պարզապես դադարեցնել զրույցը: Դա կպահպանի ուժերը, ժամանակը եւ թույլ կտա խուսափել վեճից:
Մյուս կողմից նման մարտավարությունը ընդունված է վատ արարք համարել: Համարվում է, որ քեզ արհամարհում են պասիվ ձեւով: Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երբեմն լռությունը լավագույն ընտրությունն է, առնվազն նրա համար, որ խնայես մտավոր ռեսուրսներդ:
Գիտնականները նշում են, որ երբ հրաժարվում են ձեզ հետ զրուցել, դա չի նշանակում, որ ուզում են ձեզ վիրավորել: Լինում է, որ դա օգնում է շրջանցել անփոխարինելի ընկերոջ հետ տհաճ խոսակցությունը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երբ մարդիկ դադարեցրել են զրույցը կոպիտ խոսող զրուցակցի հետ, դա դրականորեն է ազդում նույնիսկ կոպտողի վրա եւ նա սկսում է իրեն ավելի ադեկվատ պահել:




























