Կանադացի փրկարարները չեն ցանկացել ճակատագրի հույսին թողնել էգ եղջերուին` ձագի հետ, ով Անտիգոնիշ քաղաքում մնացել էր գետի սառույցի մեջ: Կենդանուն փրկելու համար հատուկ ուղղաթիռ են բերել, որը եղջերուին տեղափոխել է ափի մոտ, իսկ այդտեղ արդեն օգնության են հասել ափին գտնվող մարդիկ, հաղորդում է The DailyMail-ը:

Եղջերուն իր ձագի հետ չէր կարողանում դուրս գալ ջրի սառած մակերեւույթից եւ ափից բավական հեռու հայտնվել էր ծուղակում: Կենդանին չէր կարողանում նույնիսկ ոտքի կանգնել, քանի որ սառույցի վրա անընդհատ սաթաքում էր: Այդ տարածքում գտնվող կենսաբանը նկատել է կենդանիներին եւ փրկարարական ուղղաթիռ կանչել:

Քանի որ սառույցը շատ բարակ է եղել, փրկարարները չեն կարողացել մոտենալ եղջերուներին, սակայն օդաչուն խելացի միտք է մհղացել: Նա ուղղաթիռով այնպիսի քամի է բարձրացրել, որ քամին կենդանուն քշել է ափի կողմը: