Համացանցային կախվածությունը դեպրեսիա եւ աբստինենտային սինդրոմ է առաջացնում, պարզել են հետազոտության հեղինակները, որը հրապարկվել է  «PlOS One»-ում:

Հետազոտելով համացանցից պարբերաբար օգտվող 60  հոգու,  մասնագետները նրանց մոտ  տրամադրության անկում են նկատել,  անգամ թմրամոլներին բնորոշ աբստինենտային սինդրոմ:

Մասնագետներին հաջողվել է  պարզել, որ ակտիվ համացանցային օգտատերերի մոտ  բացասական զգացմունքների մակարդակը նկատելի աճում է` համակարգչից բաժանվելուց անմիջապես հետո: