Ֆրանսիացի հետազոտողներն անգլիական Ռիչարդ 1-ին Առյուծասիրտ թագավորի սրտում երիցուկ եւ անանուխ են գտել: Սրտում նաեւ սնդիկի, կրի եւ այլ նյութերի հետքեր են  հայտնաբերել:

Փորձագետների կարծիքով, Ռիչարդի ժամանակակիցները փորձել են զմռսել թագավորի սիրտը, գրում է Associated Press-ը: Բացի այդ, փորձելով պահպանել Ռիչարդի սիրտը ժառանգների համար, հպատակներն օրգանը դրել են հատուկ կապարե տարայի մեջ, բայց այն հերմետիկ չի եղել, եւ 1838թ. հայտնաբերվելու ժամանակ արդեն փտել էր: Գիտնականները կարողացել են անալիզի ենթարկել արդեն աճյունի վերածված սիրտը:

Գիտնականները ըստ դրա ապացուցել են, որ արբալետի նետը, որից վիրավորվել էր Ռիչարդը 1199թ., թունավորված չի եղել:

Ռիչարդ 1-ինը, Անգլիան կառավարում էր 1189 թվականից, եւ մահացել է 1199թ: Ֆրանսիայում ամրոցի պաշարման ժամանակ նա վիրավորվել էր եւ որոշ ժամանակ անց մահացել: Մահից հետո դին թաղվել էր Ֆոնտեվրո աբբայությունում, ներքին օրգանները` Շալյու քաղաքում, իսկ սիրտը զմռսել եւ պահել են Ռուանում: