Աշխարհում խոշորագույն  Facebook սոցիալական ցանցը փորձարկում է «Խրոնիկա»  (Timeline) պրոֆիլի նոր դիզայնը, հաղորդում է «Mashable» տեխնոբլոգը:

Facebook-ը «Խրոնիկա»-ի նոր ձեւաչափը  ներկայացրել էր  2011թ-ին սեպտեմբերին, «Facebook F8»-ի համաժողովի ժամանակ: Տարեվերջին պորֆիլին միանալու հնարավորություն էին ստացել բոլոր օգտատերերը: Նորացված պրոֆիլը ներկայումս հասանելի է Նոր Զելանդիայի սահմանափակ թվով օգտատերերի: Մասնավորապես` պրոֆիլի «Ընկերներ» եւ «Լուսանկարներ» բաժինները նշող ավելի մեծ հատվածները փոխվել են  ոչ մեծ կոճակով, հողորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Տեղեկատվություն օգտատերի մասին» հատվածը մեծացվել է եւ տեղադրվել պորֆիլային լուսանկարի տակ: Այնտեղ կա տեղեկատվություն օգտատերի էջի բաժանորդների մասին: