Ռուսաստանի ԳԱ երկրաբանության եւ հանքաբանության ինստիտուտի մասնագետները պարզել են Չելյաբինսիկի մարզում փետրվարին ընկած երկնաքարի բաղադրությունը:
Գիտնականները պարզել են, որ հիմնական նյութը սիլիկատներեն են` օլիվինն ու օրտոպիրոքսենը: Ավելի քիչ քանակությամբ հայտնաբերվել են երկաթի եւ նիկելի սուլֆիդներ, ինչպես նաեւ քրոմիտ, կլինոպիրոքսեն:
Բացի այդ, ըստ գիտնականների, տեղեկություններ են ստացվել ցնդող բաղադրիչների մասին: Այս նախնական տվյալները մեծ նշանակություն ունեն Արեգակնային համակարգի զարգացման ավելի վաղ փուլերի վերականգնման համար: Համարվում է, որ երկնաքարերը հիմնականում կազմված են նույն նյութերից, ինչ մոլորակները, գրում է «Վզգլյադը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՌԴ Չելյաբինսկի մրզում երկնաքար է ընկել, տուժել է մոտ 1,2 հազ. մարդ:




























