Հետազոտողները պարզել են, որ սոցիալական կայքերը կորցնում են իրենց հայտնիությունը, էջի բացման գործընթացի դժվարացման պատճառով: MIT Technology Review-ն իր բլոգում ներկայացրել է շվեյցարական Ցյուրիխ քաղաքի բարձրագույն տեխնիկակակն դպրոցի գիտնականների գիտական աշխատանքների արդյունքները:

Հետազոտելու համար որպես առարկա` Դեյվիդ Գարսիայի ղեկավարությամբ խումբն ընտրել է Friendster սոցիալական կայքը, որը հայտնիության անկումից հետո վերափոխվել է սոցիալական խաղային պորտալի:Գիտնականները  սոցիալական նախկին հաջողակ կայքի  թվային «հերձում են» արել եւ պարզել են, որ բաժանորդների լքելու առաջին պատճառը  ժամանակի եւ ուժերի  ավելացումն է էջը բացելու համար:

Բաժանորդների զանգվածային հեռացմանը նպաստել է նաեւ նրանց կախվածությունն ընկերներից: Ընկերներից մեկի` կայքից դուրս գալը ստիպել է մյուսին եւս մտածել այդ մասին: Միաժամանակ, հաջողակ եւ արդեն փակված սոցիալական կայքերի բարեկամական փոխհարաբերությունների տոպոլոգիական վերլուծությունը ցույց է տվել, որ Facebook եւ Livejournal սոցկայքերի` բաժանորդների կորստի դեմ դիմակայությունն ավելի քիչ է, քան  Friendster-ինը` լավագույն տարիներին:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սոցկայքի հիմնադրի գլխավոր խնդիրը բաժանորդների ծախսերի եւ օգուտի հարաբերակցության գնահատականի լուծումն է: Օրինակ Friendster-ը ցույց է տվել, որ նույնիսկ խիստ բարեկամական կապերի ամրացումը չի պահի այցելուներին տեխնիկական դժվարությունների կամ նախագծի փոփոխման հանդեպ կտրուկ բացասական արձագանքի դեպքում, հայտնում է  Lenta.ru-ն: