Հոգեկան հիվանդությունների գենետիկ հետազոտությունը ցույց է տվել, որ հինգ հիմնական շեղումները, որոնք թեեւ արտաքնապես նման չեն, գենետիկ առումով շատ նմանություններ ունեն, գրում է  «The Lancet»-ը:

Խոսքը աուտիզմի, հիպերակտիվության սինդրոմի, ուշադրության դեֆիցիտի, երկբեւեռ խանգարման, շիզոֆրենիայի եւ դեպրեսիայի մասին է: Մինչ օրս չկան արյան հատուկ թեստեր, որոնք կախտորոշեն հոգեկան խանգարումները: Բժիշկները հիմնվում են ախտանիշների վրա, սակայն դա ամենահուսալի տարբերակը չէ:Ուստի գիտնականները խորհուրդ են տալիս դիմել գեների օգնությանը:

Համատեղ աշխատանք է իրականացվել 19  երկրի մասնագետների կողմից, ուսումնասիրվել է ավելի քան  61000  մարդու գենոմ: Հաջողվել է որոշել գենետիկ կոդի չորս գոտի, որոնց փոփոխությունները կապված են եղել վերը նշված  շեղումների հետ, հողորդում է  «Meddaily.ru»-ն: