Համացանցում տեղեկատվություն է հայտնվել երկու նոր «Intel»  պրոցեսորների` «Celeron G470»-ի եւ «Core i3-3245»-ի մասին:  

Նրանց վերաբերյալ հստակ տվյալներ չկան, սակայն, առաջնորդվելով «մեկ աստիճանով ցածր» գտնվող մոդելների` «Core i3-3240»-ի եւ «Celeron G465» -ի պարամետրերով,  կարելի է ենթադրել, որ «Celeron G470»-ը միամիջուկ պրոցեսոր է, որն աշխատում է  2 ԳՀց հաճախականությամբ, ունի երրորդ մակարդակի  1,5 ՄԲ հիշողություն:Երկմիջուկ «Core i3-3245»-ը իր հերթին պետք է աշխատի  3,4 ԳՀց հաճախականությամբ 3 МБ  հիշողությամբ, հաղորդում է «iXBT.com»-ը:Նոր պրոցեսորների ներկայացման ժամկետները հայտնի չեն, սակայն սարերի ետում չեն: