Adobe ընկերության երկու գլխավոր արտադրանքները հաքերների կողմից նորից հարձակման վտանգի տակ են։ Նախօրեին Adobe տարածել է արտահերթ զգուշացում, որում նշվում է, որ Adobe Reader 8.х, 9.х եւ Adobe Flash Player-ում կան խիստ վտանգավոր, խոցելի տեղեր։ Ընկերությունը հավաստիացնում է, որ համատեղ աշխատում են ծրագրում եւ՛ ուղղումներ կատարելու, եւ՛ ծրագիրը ուղղող լրացուցիչ բաղադրատարրեր տեղադրվելու համար եւ դրանք պատրաստ կլինեն եկող շաբաթվա սկզբին։
Ընկերության տեղեկություններով, խոցելի են նաեւ Unix, Windows и Mac OS X օպերացիոն համակարգերի համար նախատեսված 10-րդ սերնդի բոլոր Flash Player-ները, ինչպես նաեւ Adobe Reader 8.х, 9.х ծրագերը։
Հաղորդագրության մեջ միեւնույն ժամանակ նշվում է, որ ընկերությունը նաեւ ներկայացրել է Flash Player-ի 10.0.42.43 տարբերակների անվտանգության թարմացումներ, որոնք կկանխարգելեն դոմեյնների միջեւ հարցումները։ Ընկերությունը օգտագործողներին խորհուրդ է տալիս ծրագրերը թարմացնել որքան հնարավոր է շուտ։




























