NASA-ի աստղագնացներ Քեվին Ֆորդն ու Թոմ Մարշբերնը Միջազգային տիեզերական կենտրոնի մաիպուլյատորի միջոցով որսացել են տիեզերական մասնավոր «Dragon» բեռնատարը, որը հասել էր կայան: Գրավելուց հետո` 17-մետրանոց «Canadarm» մաիպուլյատրոը պետք է տիեզերանավը տանի դեպի կայան` «Harmony» մոդուլին ամրակցելու համար:
Հաղորդվել էր, որ «Falcon 9» հրթիռակիրը «բեռնատարով» մեկնարկել էր Կանավերալ հրվանդանից մարտի 1 –ին: Հրթիռակրից անջատվելուց անմիջապես հետո վառելիքի մատակարարման համակարգի հետ կապված խնդրի պատճառով չէին գործարկվել փոքր քարշման չորս զույգ շաչժիչներից երեքը: Մի քանի ժամ անց մասնագետները կարողացել էին գործարկել բոլորը:
Տիզերանավը բեռներ, այդ թվում` գիտական սարքավորումներ է փոխադրում տիեզերակայն, եւ Երկիր է վերադարձնում փորձագիտական նմուշներ, ոչ պիտանի դետալներ եւ աղբ:
«Dragon»-ի այս թռիչքը երրոդն էր եւ երկրոդը` NASA-ի հետ պայմանագրի հիման վրա:




























