Կանադական տիեզերական գործակալության մասնագետները «Dragon» բեռնատար տիեզերանավը հաջողությամբ ամրակցել են Միջազգային տիեզերակայանին:
Տիեզերանավն ամրակցվել է ամերիկյան «Harmony» մոդուլին մեկ ժամով ավելի շուտ, քան ծրագրվում էր: Աստղագնացները «Dragon» -ի բեռնաթափումը կսկսեն մարտի 4-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ NASA-ի աստղագնացներ Քեվին Ֆորդն ու Թոմ Մարշբերնը Միջազգային տիեզերական կենտրոնի մաիպուլյատորի միջոցով որսացել էին տիեզերական մասնավոր «Dragon» բեռնատարը, որը հասել էր կայան:











