5-ից 17 մ չափով 2013 EA  երկնաքարը Երեւանի ժամանակով ժամը 11:35-ին անցել է Երկրի մոտով` 362 հազար կիլոմետր հեռավորության վրա, որն Երկրից Լուսին հեռավորությունից  ավելի քիչ է:

Օբյեկտն առաջին անգամ հայտնաբերվել է Հավայան կղզիների Pan-STARRS 1 աստղադիտարանի կողմից` մարտի մեկին: Երկնաքարին 2013 EA նշանակությունը տվել է Սմիթսոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի փոքր մոլորակների կենտրոնը, հաղորդել է  «Ուտրո.ռու»-ն:

Օբյեկտն իր չափերով նման է Չելյաբինսկի երկնաքարին, որը Հարավային Ուրալի վրա է ընկել  Փետրվարի 15-ին:Գիտնականների գնահատականով Չելյաբինսկի երկնաքարի դիամետրը կազմել է  17 մետր:

Ներկայումս գիտնականներն Արեգակնային համակարգում հարյուր հազարավոր երկնաքարեր են հայտնաբերում:  Ըստ  NASA-ի տվյալների` ներկա պահին  բաց են վտանգավոր օբյեկտների միայն  10%-ը, որոնք կարող են բաղվել Երկրի հետ: Նման օբյեկտների նկատմամբ պարտադիր հսկողություն են սահմանել: