Apple ընկերությունը մտադիր է սկսել իր նոր iWatch արտադրանքի վաճառքը արդեն 2013թ., հաղորդում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով, Apple-ի ժամացույցների մշակման վրա աշխատում է 100 մարդ:

iWatch-ում լինելու են ավելի շատ ֆունկցիաներ, քանի կան iPhone-ում եւ iPad-ում: Ժամացույցի միջոցով հնարավոր կլինի իմանալ ձեր տեղակայումը, կհայտնվեն նաեւ քայլաչափ եւ առողջության ցուցիչներ, օրինակ սրտի ռիթմերի հաշվիչ;

Apple-ն արդեն 79 արտոնագիր է ներկայացրել, այդ թվում նաեւ «դաստակ» բառի համար: