Չիկագոյի համալսարանի գիտնականները կարողացել են լաբորատոր պայմաններում ջրի շիթը հանգույց անել: Դա հաջողվել է պրոպելլեր հիշեցնող փոքր պտուտակի միջոցով, որ ստեղծվել էր 3D պրինտերի միջոցով: Գիտնականներ Դասթին Կլեկներն ու Ուիլյամ Իրվինը Nature ամսագրին հայտնել են, որ այդ գործընթացը փոքր-ինչ նման է կոշիկի կապերը կապելուն:
Գիտնականները պտուտակը մտցրել են ջրով տարայի մեջ եւ կտրուկ արագացում հաղորդել, որպեսզի հանգույցի տեսք ստանան: Ջրային հանգույցի ստեղծմանը հետեւել ֆիզիկոսներին օգնել են օդի` էլեկտրականության միջոցով արված պղպջակները:
Արդյունքը հաջողվել է արձանագրել լազերային սկաների միջոցով, որն աշխատում է համակարգչայաին տոմոգրաֆի օրինակով: Արձանագրելու համար հարկավոր է եղել վայրկյանում 76 հազար կադր անող սարքավորում:




























