Motorola Security  ընկերությունը, որը պահպանել է իր անկախությունն այն բանից հետո, երբ  Google-ը գնել է  Motorola Mobility-ն, ստեղծել է աշխարհում ամենապաշտպանված սմարթֆոնը: Տեղեկատվական անվտանգության միջազգային կոնֆերանսին ընկերությունը ներկայացրել է  2 հազար դոլար արժողությամբ AME 2000 անունով սարքը:

Հեռախոսը սովորական օգտատերերի համար չի ստեղծվել, այն նախատեսվել է խոշոր ընկերությունների եւ պետական գերատեսչությունների աշխատակիցների համար:

AME 2000-ն ունի պաշտպանիչ մի քանի մակարդակ: Օրինակ` ծածկագրի արձանագրության ստանդարտ միավորի փոխարեն  VPN-ում օգտագործվում է միանգամից երկու շերտ, որոնց համար պատասխանատու են երկու տարբեր պրոցեսորներ` հիմնական եւ լրացուցիչ, որոնք  բացառապես ծածկագրության համար են ստեղծված, հաղորդում է «Վեստի. Էկոնոմիկա»-ն:

Motorola Security-ն իր եզակի չիպն անվանում է  CRYPTR micro: Այն նման է  microSD քարտին եւ տեղադրվում է համապատասխան շերտում: