2000-ից 2010թ. տեղի ունեցած հրաբուխների ժայթքումները թույլ են տվել քառորդ մասով կրճատել գլոբալ ջերմացումը մոլորակում: Նման եզրակացության են հանգել կլիմատոլոգները, որոնց դիտարկումները ներկայացվել են Geophysical Research Letters ամսագրում:
Գիտնականների եզրակացությունները հիմնված են ստրատոսֆերայում փոշու հատիկների կոնցենտրացիայի վրա հրաբուխների ժայթքամն համակարգչային մոդելավորման վրա: Ժայթքումները, կախված իրենց հզորությունից եւ տեղակայումից, տարբեր կերպ են ավելացնում Երկրի արտացոլող ունակությունը: Ստրատոսֆերայի թափանցիկությունից, իր հերթին, կախված է գլոբալ կլիման:
Գիտնականները պարզել են, որ ստրատոսֆերայի թափանցիկության տվյալները հստակ համադրվում են մոդելավորման ժամանակ ստացված տվյալների հետ:




























