Իրանցի հայտնի կոմպոզիտոր եւ ջութակահար Բարդիա Կիարասն ընտրվել է Հայաստանում «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ փառատոնի ժյուրիի անդամ: Այս մասին հայտնել է իրանական «Press TV»-ն:
Երաժիշտների եւ կատարողների համար նախատեսված մրցույթը կանցկացվի Գյումրիում 2013 թվականի ապրիլի 10-ից 19-ը:32-ամյա Կիարասը գլխավորում է Իրանի Ազգային երաժշտական նվագախումբը 2010 թվականից:
«Վերածնունդ» հայկական փառատոնն անցկացվում է տարբեր ազգություն ունեցող երաժիշտների եւ կատարողների միջեւ նոր բարեկամական կապեր հաստատելու նպատակով:Միջոցառմանը կմասնակցեն համույթներ եւ երաժիշտներ Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից, Հունաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Լիտվայից, էստոնիայից եւ մի շարք այլ պետություններից:




























