Սթենֆորդի եւ Քոնրելի համալսարանների եւ Yahoo! ընկերության աշխատակիցներն իրականացրել են էլեկտրոնային նամակագրության գլոբալ անալիզ, որը հաստատել է մոլորակի մշակութային տարբերությունը: Տեսությունը մշակել էր քաղաքագետ Սեմյուել հանթինգթոնը «Քաղաքակրթությունների բախում» գրքում:

Գիտնականների հետազոտությունների սեղմ նկարագրությունը ներկայացրել է Technology Review բլոգը:

Գիտնականները վերլուծել են 10 մլն նամակների տվյալներ, որոնք ուղարկվել էին Yahoo! փոստով տարբեր երկրներից: Այդ տեղեկատվության հիման վրա գիտնականները կազմել են մոլորակի բնակության միջեւ սոցիալական կապերի աշխարհագրորեն կապված աղյուսակը:

Նրանք այդ դասերը բաժանել են Հանթինգթոնի նշած «մշակույթներում»` արեւմտյան, իսլամական, լատինաամերիկյան, չինական, ուղղափառ, աֆրիկյան եւ այլ: Գիտնականները հայտնաբերել են մշակութային ավելի սերտ կապեր մոտ երկրների, ուղղակի ավիաչվերթներ ունեցող եւ առանց վիզայի երկրների միջեւ:

Անսպասելի էր, որ ընդհանուր սահման ունեցող երկրները ձգտում են ավելի քիչ կապված լինել, քան մոտ երկրներն առանց ընդհանուր սահմանների: Ըստ գիտնականների, հավանաբար դրա վրա ազդում են ընդհանուր հակամարտությունները: