Համացանցում ներկայացվել են ողջ Երկրի, ինչպես նաեւ մայրցամաքների եւ քաղաքների տիեզերական լուսանկարները, որոնք կատարվել են NASA-ի արբանյակի կողմից: Բոլոր լուսանկարները  բաժանվել են չորս խմբի` Գիշերային Երկիր, Իրադարձություն, Տվյալներ եւ Իրական գույներ:

Օգտատերերին առաջարկվում է  հաշվի առնել NASA-ի աշխատանքների ինչպես գեղարվեստկան արժեքը, այնպես էլ տեղեկատվական բաղադրիչը:

Մրցույթին մասնակցում են լուսանկարներ, որոնցում արձանագրված է արկտիկական սառույցների հալոցքը, մակընթացություններ, փոթորիկներ: Քաղաքների, երկրների եւ մայրցամաքների գիշերային լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է քաղաքակրթությունը փոխել Երկրի տեսքը:

Քվեարկությունը կշարունակվի մինչեւ ապրիլի 5 –ը: Ցուցադրված լուսանկարների  մեծ մասը կատարվել է 2012 թ-ին: Մրցույթը կանցկացվի հինգ փուլով, որոնցից յուրաքանչյուրը կտեւի մեկ շաբաթ: