Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ iPhone 5S-ը կհայտնվի ամռանը, իսկ iPad 5-ը եւ  iPad mini 2-ը կարող են թողարկվել արդեն ապրիլին, բայց որոշակի վերապահումներով:

Ինչ վերաբերում է  iPhone 5s-ին, կանխատեսում են, որ այն կթողարկվի օգոստոսին: Դիզայնը նույնը կմնա, այն կունենա առավել հզոր եւ արդյունավետ պրոցեսոր, նաեւ՝ ավելի որակյալ տեսախցիկ, հայտնում է Ferra-ն:

iPad 5-ի նոր դիզայն ակնկալելի է, իսկ iPad mini 2-ի դեպքում՝ կասկածելի, գրում է  iMore-ը: Ամենայն հավանականությամբ այն թեթեւակի կարդիականացվի մնացած պարամետրերով:

Macrumors-ը ենթադրություն է հայտնել, որ Retina-iPad mini-ն կարող է հայտնվել աշնանը: