Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի միակ ոլորտն է որտեղ աճը կախված է բացառապես մասնագետների առկայությունից;Այդ մասին այսօր՝ մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը: «Եթե կադրերը կրկնապատկվեն, ապա ոլորտի արտադրանքը կկրկնապատկվի»,- ասաց Հ. Ավոյանը:
Այդ նպատակով 2013 թ. մեծ ուշադրություն է դարձվելու կրթական ոլորտին, նպատակ ունենալով տարեկան մի քանի հազար նոր մասնագետ բերել ՏՏ ոլորտ; Ըստ Հ. Ավոյանի՝ արդեն 5-րդ եւ 6-րդ դասարանից սկսած երեխաների մոտ պետք է զարգացնել ծրագրավորման ունակությունները; Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման վերջերս հայտարարել է, որ ամերիկյան դպրոցականների մոտ պետք է զարգացնել ծրագրավորման ունակությունները:
Այս առումով Հայաստանում կատարվում են առաջին քայլերը՝ 50 դպրոցներում կստեղծվեն ռոբոտատեխնիկայի ակումբներ, հետագայում՝ նման ակումբներ կստեղծվեն բոլոր դպրոցներում:
Մեծ ակնկալիքներ կան ANEL ծրագրից՝ «Արմենիան Նեյշնլ» ընկերության կողմից կստեղծվեն մոտ 50 ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, որտեղ մոտ 2000 ուսանող կզարգացնեն իրենց ունակությունները:




























