Իրանում, այսօր` մարտի 6-ին ազգային սուգ է հայտարարվել` կապված Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան հետ: Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ուղերձ է հղել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին, որտեղ իր ցավակցություններն է հայտնում ոչ միայն վենեսուեալցիներին, այլեւ աշխարհի բոլոր ժողովուրդներին: Իրանի նախագահը Չավեսին գնահատել է որպես «նահատակ, ով տվեց իր կյանքը` ծառայելով Վենեսուելային եւ պաշտպանելով համամարդկային եւ հեղափոխական արժեքները»:
Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ահմադինեժադը կարող է ներկա լինել Չավեսի հուղարկավորությանը, որը կայանալու է մարտի 8-ին:
Ուգո Չավեսը վախճանվել է քաղցկեղից մարտի 6-ի գիշերը՝ 58 տարեկանում։ Այս պահին Կարակասի ռազմական հոսպիտալի մոտ, որտեղ մահից առաջ վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր Չավեսը, իջեցրել են պետական դրոշը։ Այնտեղ հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր եկել են հարգանքի տուրք մատուցելու լատինաամերիկյան երկրի մահացած նախագահին։




























