Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է «ԻՌՆԱ» գործակալության գործադիր տնօրեն Մաջիդ Օմիդի Շահրաքիի հետ:

Դեսպանի հետ հանդիպման ընթացքում, գործակալության տնօրենը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բարելավվել են վերջին տարիներին, հաշվի առնելով առեւտրատնտեսական շրջանառության ծավալները:

Իր հերթին Գրիգոր Առաքելյանը ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջեւ մշակութային ընդհանրության վրա` նշելով, որ այսօր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Դեսպանը նաեւ առաջարկել է հանդիպում անցկացնել երկու երկրների լրատվական գործակալությունների միջեւ` հայտարարելով, որ նման հանդիպումները կնպաստեն լրատվամիջոցների միջեւ երկկողմ համագործակցության ընդլայնմանը: