Մարտի 9-ին Երկրին շատ մոտ կանցնի երկնաքերի չափերով 2013 ET երկնաքարը: Տիեզերական օբյեկտի երկարությունը կազմում է, տարբեր տվյալներով, 50-ից 100 մետր: Երկնաքարը մեր մոլորակի համար երկնաքարը սպառնալիք չի ներկայացնում, քանի որ կանցնի ավելի մեծ հեռավորությամբ, քան Երկրի եւ Լուսնի միջեւ ընկած հեռավորությունը:

2013 ET երկնաքարը ամերիկյան աստղագետների կողմից հայտնաբերվել էր ընդամենը մի քանի օր առաջ: Առաջիկայում NASA-ի մասնագետները մտադիր են ստանալ օբյեկտի ռադարային լուսանկարները, ինչից հետո կկարողանան հաշվել նրա ուղեծիրն ու չափերը, գրում է Utro.ru-ն:

Ավելի վաղ` մարտի 4-ին մեր մոլորակի կողքով անցել է 2013 EA երկնաքարը, որի չափերը կազմել է 5-ից 17 մետր: Երկրին նրա ամենամոտ կետը եղել է 362 հազար կմ: