Ամերիկյան NASA աէրոտիեզերական գործակալությունը հրապարակել է Hubble հեռադիտակի լուսանկարը, որտեղ կարելի է տեսնել տարօրինակ պատկեր` «տիեզերքի խորքից մեզ նայող այլմոլորակայինի», որը նման է Space Invaders տեսախաղի 1970-ականների պերսոնաժին:

Սակայն այլմոլորակայինի ներխուժումից վախենալ պետք չէ, քանի որ այդ պատկերն այսպես կոչված, «գրավիտացիոն լինզավորման» էֆեկտի արդյունք է: Իրականում «այլմոլորակայինը» Abell 68 զանգվածային կուտակման պարուրաձեւ գալակտիկայի «հայելային» ձգված պատկերն է, հաղորդում է NEWSru.com-ը: