Կանադական Արկտիկայում 3,5 մլն տարի առաջ հսկայական մեկսապատանի ուղտեր են գոյություն ունեցել, որոնք ավելի խոշոր են եղել, քան ներկայիս նրանց ազգակիցները, նման եզրահանգման են եկել կանադացի գիտնականները:

Նրանք պնդում են, որ ներկայիս Կանադայի տարածքի հենց արկտիկական տարածքներն են ուղտերի նախահայրենիքը: Ավելի ուշ նրանք «տեղափոխվել են» Եվրասիա Բերինգի նեղուցով: Նրանց ժամանակակից ազգակիցնեն են լամաներն ու գունակոները, հաղորդում է  «Վեստին»:

Հնագույնն կաթնասունի ոսկորների մոտ 30 կտորներ են  հայտնաբերվել Էլսմիր կղզու արեւմտյան մասում: Նշվում է, որ 3,5 մլն տարի առաջ մոլորակի վրա միջին ջերմաստիճանը եղել է 2-3 աստիճանով բաձր, քան ներկայումս է: