Apple ընկերությունը նախքան իր սմարթֆոնն iPhone անվանելը, բազմաթիվ տարբերակներ է դիտարկել։ Այդ մասին պատմել է ժամանակին Apple-ի գովազդային ծառայությունը գլխավորած Քեն Սիգալը:
Քեն Սիգալը հայտնել է սմարթֆոնի` ընկերության քննարկած հնարավոր անվանումներից մի քանիսը` «TelePod», «Mobi», «TriPod» եւ նույնիսկ «iPad»:
«TelePod» անվանումը հնչել է որպես «telephone» բառի ֆուտուրիստական տարբերակ, ընդ որում «Pod» հավելումը նույնպես իր իմաստն է ունեցել` iPod նվագարկիչների բավական տարածված լինելու կապակցությամբ: «Mobi» -ն «Mobile» (բջջային) բառի կրճատումն է, իսկ «TriPod» անվանումն առաջարկվել էր նոր սարքում հեռախոսի եւ նվագարկչի գործառույթների առկայության, ինչպես նաեւ դեպի համացանց ելք ունենալու կապակցությամբ (phone + iPod + Internet), գրում է 3DNews-ը:
«iPad» անվանումը, ամենայն հավանականությամբ, որոշել էին պահել «մեծ եղբոր» համար` «խնձորային» պլանշետի: Կարելի է ենթադրել, որ պլանշետի ստեղծման գաղափարն ընկերությունը զարգացրել է սմարթֆոնի վերաբերյալ 2007թ. անոնս նախապատրաստելուն զուգահեռ:
Ինչ վերաբեում է «MicroMac»-ին, այդ անվանումը ոչ ոք լրջորեն չի ընկալել, այն պարզապես տարբերակներից մեկն էր:




























