Այսօր` մարտի 7-ին, առավոտյան, Երեւանի ժամանակով 07:21-ին, Իրանի տարածքում` Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի մոտ (Ուրմիա լճից հյուսիս) 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Earthquake Report»-ը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 82 կմ խորության վրա, զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին նույնպես Իրանում երկրաշարժ է գրանցվել` 4,0 մագնիտուդով, որն զգացվել է Հայաստանում: Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը ստորերկրյա ցնցումներն արձանագրել է մարտի 2-ին, ժամը 21:32-ին: Էպիկենտրոնը գտնվել է Իրանի Ահար քաղաքից 34 կմ դեպի արեւմուտք:




























