Ընդդիմությունը շարունակում է արգելափակել Գերագույն ռադայի ամբիոնը: Նախագահությունում «Բատկիվշչինայի» մի քանի պատգամավորներ են, մուտքերը փակած են աթոռներով:
Այս անգամ ամբիոնը արգելափակել են կանայք՝ «Բատկիվշչինայի» ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովայի գլխավորությամբ, գրում է news.liga.net-ը: Միաժամանակ, «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն հայտնում է, որ պատգամավորներն, այնուամենանիվ, շնորհավորել են կանանց գալիք Մարտի 8-ի կապակցությամբ:
Մասնավորապես, ռեգիոնների կուսակցության պատգամավոր Եվգենի Բալիցկին խորհրդարան է մտել վարդերով լի զամբյուղով եւ դրանք բաժանել կանանց: Մյուս պատգամավորները եւս շնորհավորում են կին գործընկերներին. Դահլիճում նրանց ծաղկեփնջեր եւ տարբեր նվերներ են բաժանում: Խորհրդարանի դահլիճում ներկա են բոլոր խմբակցությունների պատգամավորները՝ նվազագույնը 200 մարդ:
Ամբիոնն արգելափակած «Բատկիվշչինայի» կին ներկայացուցիչները նույնպես առանց ծաղկի չեն մնացել: Իրենց ստացած ծաղիկները դրել են ամբիոնին:
Հիշեցնենք, ընդդիմությունը բողոքում է Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոյին պատգամավորական մանդատից զրկելու դեմ: Մարտի 6-ին դատարանը բավարարել էր Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակի հայցը եւ Վլասենկոյին զրկել լիազորություններից՝ պատգամավորական պարտականությունները փաստաբանական գործունեության հետ համատեղելու համար:












