Մարտի 8-ից ապրիլի 7-ը բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ», «Home-Zone Turbo», «Office-Zone» կամ «Internet Express» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն մեկ տարով, կարելի է ստանալ տոնական նվեր՝ 1500 ՄԲ ինտերնետ եւ 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ` բաժանորդի նախընտրած կանխավճարային քարտի համար:

Բաժանորդագրվելիս կտրամադրվի տոնական փաթեթի հատուկ նույնականացուցիչ: Նվեր փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կանխավճարային համարից ուղարկել հետեւյալ հրահանգը.

*888*ինտերնետային քարտի համարը*նույնականացուցիչ#

Օրինակ՝ *888*093298888*123456#

Ի դեպ, «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից մեկին բաժանորդագրվելիս «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

Նշենք, որ տոնական փաթեթն ակտիվացնելիս՝ ինտերնետի եւ ներցանցային խոսելաժամանակի ընթացիկ այլ փաթեթները զրոյանում են: Տոնական փաթեթը կարելի է ակտիվացնել ինտերնետային սակագնային պլանին բաժանորդագրվելուց 15 օր անց՝ 45 օրվա ընթացքում եւ այն հնարավոր է սպառել ակտիվացման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում: