ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի բնակչուհի, Էլիսոն անունով 19-ամյա աղջիկը համալրել է այն մարդկանց ցանկը, ովքեր տարօրինակ սննդային կախվածություն ունեն: Երիտասարդ ամերիկուհին ախորժակով անվադողեր է ուտում, որպես ամենահամեղ ուտեստ, հաղորդում է Lifenews.ru-ն:

Էլիսոնը անվադողերով սկսել է տարվել 6 տարի առաջ: Այդ պահից սկսած նա ամեն ամիս ուտում է անվադողերի ավելի քան 6 կգ կտորներ: Այդ 6 տարիների ընթացքում ամերիկուհին կերել է 50 հատ անվադող:

«Ինձ դուր է գալիս քիմիական համը: Դա իսկական շոկ է համային ռեցեպտորների համար, հիասքանչ է»,-խոստովանել է Էլիսոնը, ով ռետինե կտորներն անպես է ծամում, կարծես փոփ-քորն լինի:

Էլիսոնի հարսնացուն աշխատում է ավտոսերվիսում, այնպես որ կնոջ «սննդի» հարցում դժվարություններ չեն ծագում: