Անտարկտիկական Արեւելք լճի խորքերից վերցված նմուշների փորձաքննությունը դրանում գիտությանն անհայտ բակտերիաների առկայություն է ցույց տվել: Այդ մասին տեղեկացրել է Միջուկային ֆիզիկայի պետերբուրգյան ինստիտուտի գենետիկայի լոբորատորիայի աշխատակից Սերգեյ Բուլատը:
«Հայտնաբերվել է բակտերիայի ԴՆԹ-ն, որը չի համապատասխանել մինչ այս հայտնի բակտերիաների որեւէ տվյալի հետ»,-ասել էր գիտնականը:
Մայիսին Անտարկտիդայից նոր նմուշներ կստացվեն, եւ եթե նորից ի հայտ գան այդ օրգանիզմները, հնարավոր կլինի վստահորեն ասել, որ Երկրի վրա նոր կյանք է հայտնաբերվել: Ընդ որում, խոսքը երկրագնդի միակ լճի մասին է, որի ջուրը բացարձակապես ստերիլ է, գրում է «Ուտրոն»:
Արեւելք լիճը Անտարկտիդայի ամենախոշոր լիճն է, որը տեղակայված է նույնանուն կայանի մոտ: Լճի բացառիկությունը կայնում է նրան, որ այն երկրի մակերեւույթից ամբողջությամբ մեկուսացած է մոտ 20 մլն տարի:




























