Ֆիլիպինցի զմռսող Ֆրենկ Մալաբեդը, որ աշխատել է երկրի նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի մարմինը պահպանելու վրա, իր ծառայություններն է առաջարկել Վենեսուելայի իշխանություններին, որոնք մտադիր են զմռսել պետության նախագահ Ուգո Չավեսի մարմինը։

«Ինձ հետ դեռեւս չեն կապվել այդ առիթով, սակայն ես որպես պրոֆեսիոնալ, անընդհատ զանգերի եմ սպասում», - AFP-ին ասել է 62-ամյա Մալաբեդը։ Նրա խոսքով` Վենեսուելայի իշխանությունները պետք է հնարավորինս արագ ընտրեն զմռսողի, քանի որ դրանից է կախված է աշխատանքի հաջողությունը։

Հաղորդվում է , որ Մալաբեդ իր արհեստով սկսել է զբաղվել դեռեւս պատանի ժամանակից, երբ օգնում էր  հորը զմռսել ամերիկացի զինվորներին, ովքեր զոհվել էին վիետնամական պատերազմում։ Այդ նպատակների համար Մանիլայում ամերիկյան ՌՕՈՒ-ի պահեստում յոթ զմռսողների համար առանձնացված է եղել անգար, որը արհեստանոցի էր վարածվել։

Հենց Մալաբեդին է հանձնարարված եղել զմռսել նախկին դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսի մարմինը, ով մահացել է 1989 թվականին Հավայան կղզիներում աքսորի մեջ։ Այժմ քաղաքական գործչի մարմինը պահպանվում է Լուսոն կղզու ֆիլիպինյան Բատակ քաղաքի դամբարանում, գրում է ՌԻԱ Նովոստին

Հիշեցնենք, որ Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել զմռսել մահացած նախագահ Ուգո Չավեսի մարմինը «Լենինի նման» եւ տեղադրել հեղափոխության թանգարանում։