Զմռսման ռուսաստանյան մասնագետները, որոնք ժամանակին աշխատել են Լենինի մարմնի հետ, պատրաստ են օգնել պահպանելու Ուգո Չավեսի դին, եթե Վենեսուելայի իշխանություններն այդ մասին խնդրեն: Նրանց խոսքով, ռուսական տենոլոգիան շատ առաջադեմ է, եւ տարիների ընթացքում պրակտիկան մշակվել է մինչ նվազագույն դետալները:
Վլադիմիր Լենինի դին զմռսվել էր 1924թ., ավելի ուշ այդ տեխնոլոգիան կիրառվել էր նաեւ Ստալինի դին զռմսելու համար:
NTV-ի փոխանցմամբ, մարմնի զռմսմամբ եւ պահպանմամբ զբաղվում է հատուկ լաբորատորիան: Նրանք աշխատել են նաեւ մոնղոլական մարշալ Չոյբալսանի (1952) եւ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Իր սենի (1995թ.) մարմինների հետ:
Ավելի վաղ իր ծառայություններն էլ առաջարկել ֆիլիպինի Ֆերդինանդ Մարկոսը:
Նշենք, որ Վենեսուելայի իշխանությունները որոշել են չթաղել Չավեսի դին, այլ տեղադրել Կարակասում` Հեղափոխության թանգարանում, ապակե գմբեթի տակ:




























