Փարիզը սմարթֆոնների համար հավելված է թողարկել, որը 1 եվրոյով սուրճ մատուցող մոտակա հաստատությունները կգտնի։ Այսուհետ Twitter եւ  Facebook սոցցանցերից օգտվողները, ինչպես նաեւ սմարթֆոն ունեցողները ավելի հեշտությամբ գրպանին համապատասխան սրճարան կգտնեն։

Աշխարհագրական դիրքի որոշման համակարգի շնորհիվ Café 1€ գադջետը ոչ միայն կգտնի ամենահարմար հաստատությունը, այլեւ կվերլուծի գները, հայտնում է Euromag-ը։ Բավական է միայն, որ օգտվողը բրաուզերի հրամանների տողում մուտքագրի Сafé à 1€ հրամանը։