Ճապոնիայի ֆիզիկական եւ քիմիական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները կարողացել են մեկ մկից 26 սերունդ կլոն ստանալ: Փորձարկումը տեւել է 8 տարի, որի ժամանակ լույս աշխարհ  եկել 581 կենդանի:

Նախկինում կլոնավորման այդ մեթոդը, որը հիմնված է սոմատիկ բջիջների փոխպատվաստման վրա, թույլ էր տալիս ստեղծել միայն 2-6 սերունդ կենդանիներ` չվերահսկվող գենետիկ փոփոխությունների պատճառով, հաղորդում է Vesti.ru-ն: