Իրանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության ֆոնին, որն օրեցօր ուժգնանում է, Թուրքիան փորձում է միջնորդական առաքելություն իրականացնել իրանական ատոմային խնդրի շուրջ: Փետրվարի 16-ին սկսվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Իրանը: Այցի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը բանակցություններ է վարելու ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ իր իրանցի գործընկեր Մանուչեհր Մոթթաքիի հետ: «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրները պատրաստվում են Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը, Թուրքիան կրկին նախաձեռնություններ է առաջ քաշում»,- նկատում է TRT-ն:

Ավելի վաղ այդ կապակցությամբ իր հայտարարության մեջ Դավութօղլուն համոզմունք էր հայտնել, թե անհրաժեշտ է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով. «Մենք վստահ ենք, որ լարվածության հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է խնդիրը լուծել միայն դիվանագիտական ճանապարհով»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, Անկարան այս հարցում պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ, եթե իր վրա պատասխանատվություն դրվի:

Իրանի ատոմային ծրագիրը դարձավ Թուրքիայի վարչապետի՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ փետրվարի 14-ին կայացած բանակցությունների հիմնական թեման:

Կողմերը նշել են իրենց ակնկալիքները Դավութօղլուի՝ Իրան կատարած այցից:

«Մենք փորձում ենք մեր ավանդը ներդնել տվյալ գործընթացում, քանի որ հանդես ենք գալիս ծանր հետեւանքների հանգեցնող ցանկացած գործողության դեմ»,- ասել է Էրդողանը:

e='A asabe:HY'> հանդիպում կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպումը կայանալու է Երեւանում, ուր փետրվարի 15-ի երեկոյան երկօրյա այցով ժամանելու է Կանատ Սաուդաբաեւը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այսօր՝ փետրվարի 15-ին Սաուդաբաեւը գտնվել է Ադրբեջանում, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

Հիշեցնենք, որ Ղազախստանը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է 2010 թ. սկզբին եւ հանդես է եկել ձգձգված հակամարտությունների լուծման ուղղությամբ մի շարք առաջարկություններով: