Փորձագետների կարծիքով, մարդիկ, ովքեր ամեն կերպ երջանկության են ձգտում, հակառակը, ողջ կյանքի ընթացքում դժբախտ եւ միայնակ են լինում:
Երջանիկ լինելու անհաղթահարելի ցանկությունը կարող է հանգեցնել հիասթափության: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդիկ ավելի շատ կենտրոնանում են իրենց վրա, քան շրջապատի հետ հարաբերությունների:
Ամերիկացի մասնագետների ուսումնասիրություններն ամբողջությամբ հերքում են ժամանակակից սերնդի այն պնդումները, թե բոլոր պահանջների բավարարումը եւ նյութական ու բարոյական բարեկեցությունը կյանքի իմաստն են:
Գիտափորձի ժամանակ 20- 60 տարեկան 206 կանայք եւ տղամարդիկ թեստի միջոցով գնահատել են իրենց երջանակության մակարդակը, հաղորդում է «Ռոսբալտը»: Այնուհետեւ մասնակիցներն սկսել են օրագիր պահել, որտեղ գրել են իրենց զգացողությունների մասին: Պարզվել է, որքան շատ են նրանք ցանկանում երջանիկ լինել, այնքան ավելի միայնակ են իրենց զգում:




























