Չափահաս մարդը օրվա մեջ ընդամենը յոթ անգամ է ժպտում, որից մեկը` կեղծ, կարծում են հետազոտողները:
Հարցմանը մասնակցել է մոտ 2 հազար մարդ, եւ անգամ նրանցից ամենակենսախինդն օրվա մեջ ընդամենը 11 անգամ է ժպտացել, այն դեպքում, երբ ամենամռայլը հազիվ մեկ անգամ է ժպտում: 51%-ը խոստովանել է, որ ամեն օր կեղծ ժպտում է, հիմնականում` ղեկավարին: Ընդ որում, չնայած չժպտալու ցանկությանը, մարդիկ սիրում են, երբ իրենց են ժպտում:
Հետազոտությունը պարզել է, որ 25%-ը նվաղում են, երբ իրենց ժպտում է սիրելի անձը, իսկ յուրաքանչյուր հինգերորդի սիրտը թրթռում է իր երեխայի կամ ընտանիքի մեկ այլ անդամի ժպիտից, գրում է «Raut»-ը:
Ատամի մածուկի ատադրության ընկերության հարցված աշխատակիցներից յուրաքանչյուր հինգերորդը խոստովանել է, որ ժպտում է ոչ տեղին, օրինակ, հուղարկավորության ժամանակ: Իսկ հարցվածների կեսը խոստովանում է, որ ժպիտը չի կարողանում թաքցնել բուռն վեճերի ժամանակ:




























