NEWS.am-ը  որոշ կրճատումներով ներկայացնում է  «EurasiaNet» -ում հրապարակված «The Bug Pit» բլոգի հեղինակ Ջոշուա Կուչերի հոդվածը.

Բարձրաստիճան իրանցի պաշտոնյան խախտել է Կովկասի հանգստությունը` հայտարարելով, որ Իրանը թաքուն օգնել է Ադրբեջնաին ղարաբաղյան հակամարտության ժամանակ:  Մեհսեն Ռեզաին այն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարն էր, իսկ հիմա նախագահի թեկնածու է:Իրանը, իհարկե, հիմա բավականին թշնամաբար է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ եւ լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ: Հայերը պնդել են, որ Իրանը Ադրբեջանին օգնել է պատերազմի ժամանակ, սակայն դրա հաստատումը չկա: Իրանն ու Ադբեջանը լռել են այդ մասին, թեեւ Ադրբեջանում որոշ ընդդիմադիրներ, ամենայն հավանականությամբ, պաշտպանել են Ռեզաիին:Ռեզաին նախագահի թեկնածու է, եւ միանգամայն հնարավոր է, որ այդ խաղը Իրանի էթնիկ ադրբեջանցիներից ձայներ ստանալու համար է արվում: Դա կարող է եւ Թեհրանի կողմից Բաքվի վրա թեթեւ ճնշում լինել, ենթադրում է Մերձավորարեւելյան ինստիտուի աշխատակից Ալեքս Վատանկան:«Ինչո՞ւ այդ մասին խոսել հենց հիմա:

Կարող եմ միայն ենթադրել, որ պարսիկները գիտեն, որ Հայաստանը չի կարող թույլ տալ, որ այդ պատմական փաստը (եթե դա ճիշտ է) վնասի Իրանի հետ ընթացիկ կապերին: Մյուս կողմից, Իրանը շատ բան է շահում նման տեղեկությունից: Ես դա կդիտարկեի որպես Ալիեւի քաղաքականության նկատմամբ Թեհրանի սառը-տաք մոտեցման մաս»: Մինչ օրս, թվում է,  ոչ մի պաշտոնական արձագանք  չկա Բաքվից: